«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Էս երկրում մեկ հոգի է ենթակա և՛ կրթման, և՛ կռտման

Էս երկրում մեկ հոգի է ենթակա և՛ կրթման, և՛ կռտման
15.04.2025 | 14:22

Արտիստը վերջնականապես խամրել է պերմանենտ վախից, ռեպերտուարը անտանելի հնացել, և նա մնացել է հոգեորսության սեկտանտական էքպրեսիայի հույսին ու դրան ավելացրել իլյուստրացիոն մարմնաշարժությունը: Իր ընտրող-հանդիսատեսը անվերադարձ լուռ լքել է նրա թատրոնը, և նա հենց բեմին կանգնած դժգոհում է սեփական ստատիստներին, որ նախկին հանդիսատեսը իր «նոր բարձրաշխարհիկ արվեստը» չի հասկանում ու ընդունում:

Չի ընդունելու, որովհետև հանդիսատեսի մեջ չկա գեթ մեկ միջին վիճագրական վարորդ, որն իր վարորդական հմտությունների ու որակի համեմատականով չհաղթի նրա կառավարչական, ինտելեկտուալ , բարոյական վարչապետության որակներին: Ցավոք, էստեղ էլ է պարտված:

Էս «արտիստի» բոլոր մտքերի մեկնակետը չիմացությունն է և ինտերպրիտացիան: Էս երկրում մեկ հոգի է ենթակա և՛ կրթման, և՛ կռտման:

P.S. Մյուս կողմից, նա դժբախտ է իր թատրոնում, որովհետև ուրիշ ոչ մի թատրոն և ոչ մի արտիստ չկա նրան մրցակից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5842

Մեկնաբանություններ